Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 33-ամյա վարորդը ասֆալտով բարձված Կամազով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Թաթուլ Ա-ն իր վարած՝ ասֆալտով բարձված Կամազ մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Թաթուլ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի համանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Please enter a valid URL