Search
Close this search box.

Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչնչացման մասին.

Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում թուրքական ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 32 մարդ, հայտնել է Shafaq News պորտալը՝ հղում տալով Իրաքյան Քրդստանի ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային վարչությանը։

Նրա խոսքով՝ թուրքական օդուժը ավելի քան 25 հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում՝ թիրախավորելով Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) եւ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների բազաներն ու շտաբները։ Այս հարձակումների արդյունքում առնվազն 32 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածների զոհերի հստակ թիվը չի նշվում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Սիրիական ժողովրդավարական ուժերի մամուլի ծառայությանն էլ հաղորդում է, որ առնվազն 11 խաղաղ բնակիչ է սպանվել Սիրիայի հյուսիս-արևելքում ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով։ Քանդվել են նաեւ Քոբանիի հիվանդանոցը, Դերիկի էլեկտրակայանը եւ Զարկանի հացահատիկի պահեստարանը:

Please enter a valid URL