Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Թվիթերի իր էջում գրել է․
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների աճին և Կովկասում խաղաղության ու անվտանգության խթանմանը։ Այս մասին ենք այսօր խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շարունակելու ենք ընդլայնել մեր երկրների միջև գործընկերությունը»։