Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ։
«Մարտունու շրջանի Ավդուր գյուղի շրջակայքում Ադրբեջանի զինված ուժերի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Գնդակոծության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննում է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։