Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ ժամանեց Տիրանա, որտեղ վաղը ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հետ։ Մեր ազգային թիմը արդեն իսկ մարզում է անցկացրել մրցավայրում: Մարզմանը մասնակցել են բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր կամ խաղաժամանակ չէին ստացել նոյեմբերի 16-ին կայացած Կոսովոյի դեմ հանդիպմանը, կամ մասնակցել էին միայն երկրորդ խաղակեսին: Հավաքականին միացել է և մարզմանը մասնակցել է նաև Վլադիկավկազի «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Վերջինս Կոսովոյի դեմ հանդիպումը բաց էր թողել չվերթների հետ ծագած խնդրի պատճառով։ Ինչէ, փորձենք հասկանել ինչ է իրենից ներկայացնում Ալբանիայի ազգային թիմը և ինչ տրամադրվածությամբ է ներկայանալու Հայաաստանի հավաքականի դեմ խաղին։ Եթե Կոսովոյի հավաքականը հրավիրված ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 9․8 միլիոն եվրո էր, ապա Ալբանիայի հավաքականում գտնվող 27 խաղացողների տրանսֆերային հանրագումարը կազմում է 90․2 միլիոն եվրո։ Ալբանիայի հավաքականում գտնվում են միանգամից 12 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրո։
Թիմի առաջատարը և ամենաթանկ ֆուտբոլիստը Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյան է։ Վերջինիս տրանսֆերայի արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։ «Ռոմայի» պաշտպան Մարաշ Կումբուլայի տրանսֆերային արժեքը 14 միլիոն եվրո է, իսկ «Ինտերի» ներկայացուցիչ Կրիստիան Ասլանիի տրանսֆերը գնահատված է 12 միլիոն եվրոյով։ Համեմատության համար նշենք, որ այս պահին Հայաստանի հավաքականի ճամբարում գտնվող 25 ֆուտբոլիստների տրանստերային ընդհանուր արժեքը 8․8 միլիոն եվրո է։ Հայաստանի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստ Էդուրդ Սպեցրյանի տրանսֆերային արժեքը 9 միլիոն եվրո է։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Սպերցյանին և առաջատար մի շարք ֆուտբոլիստների չի հրավիրել, հնարավորություն տալով երիտասարդներին։ Այժմ ներկայացնենք աղաղակող փաստեր բավական հզոր կազմ ունեցող Ալբանիայի մասին։ Եվ այսպես, 77-ամյա իտալացի ճանաչված մասնագետ Էդուարդո Ռեյայի գլխավորությամբ մեր առաջիկա մրցակիցը վերջին 10 հանդիպումներում ոչ մի հաղթանակ չի տարել 5 խաղում պարտվել և նույնան հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։ Նոյեմբերի 16-ին ալբանացիները Տիրանայում ընկերական խաղում 1։3 հաշվով զիջել էին Իտալիային։ Նոյեմբերի 9-ին էլ Ռեյայի թիմը 0։1 հաշվով պարտվել էր Կատարին։ Ինչպես Հայաստանի հավաքականը՝ Ալբանիան Ազգերի լիգայի ավարտված խաղարկությունում ելույթ է ունեցել B դիվիզիոնում։
Ալբանացիների հետ միևնույն ենթախմբում ընդգրկած են եղել Իսրայելը և Իսլանդիան։ 4 խաղում վաստակելով ընդամենը երկու միավոր Ալբանիան ենթախմբում զբաղեցրել է վերջին՝ երրորդ հորիզոնականը։ Ալբանիայի նույնիսկ չի հաջողվել սեփական հարկի տակ հաղթել խաղի 11-րդ րոպեին 10 խաղացողներով մնացած իսլանդացիներին։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի 1։1։ Խայտառակ արդյունքների հետևանքով Ռեյան կոշտ քննադատության է ենթարկվում։ Հայաստանի հավաքականին չհաղթելու դեպքում Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հնարավոր է խզի պայմանագիրը նրա հետ։ Վաղը կայանալիք խաղում Ռեյան պետք է փորձի ամեն գնով կոտրեկ դիմադրությունը և առաջին հաղթանակը տանել։ Ինչպես Հայաստանը այդպես էլ Ալբանիան վաղը 2022 թվականի վերջին հանդիպում են անցկացնելու։ Ստեղծված իրավիճակում դաշտի տերերի և մասնավորապես Ռեյայի համար հայերի դեմ մցավեճը վերածվել է մահվան խաղի։ Բայց սա չի նշանակում, որ Ռոման Բերեզովսկու թիմը պետք է ընկրկի և կոպիտ ասած վախենա մրցակցից։
Ինչպես Կոսովոյի այդպես էլ Ալբանիայի դեմ մեր խնդիրը պետք է լինի հաղթանակը։ Ինչպես նախօրեին նշել էր Բերեզովսկին ազգային թիմի համար չկան ընկերական խաղեր քանզի ֆուտբոլիստները մարզաշապիկների վրա կրում են մեր պետության զինանշանը։ Ալբանիա Հայաստան հանդիպումը կկայանա «Էյր Ալբանիա» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 20։30-ին։
1in.am