Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Արցախում Ռուսական կենտրոն է բացվել

Այսօր` նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մասնակցում էին ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը և Արմեն Մանուկյանը: Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մշակույթի գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է լինելու ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը ներկաներին է փոխանցել Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը, շեշտել, ռուսաց լեզուն տարբեր ժողովուրդներին համախմբող կարևորագույն գործոններից մեկն է։ «Ռուսաց լեզուն տարբեր ժողովուրդների շփումը հեշտացնող, տարբեր պետությունների քաղաքացիների, տարբեր մշակույթներ կրող ժողովուրդների միջև հաղորդակցություն ապահովող կարևորագույն միջոց է։ Այս առումով ռուսերենը բացառիկ դեր ունի ժողովուրդների միջև երկխոսության և փոխըմբռնման գործում։ Այն հեշտացնում է ոչ միայն կենցաղային շփումը, այլև գիտակրթական և մշակութային առաջընթացի կարևորագույն գործոն է, և այս կենտրոնն իր ուրույն դերակատարումն է ունենալու այս հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործընթացում»,-նշել է Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ ներկայացուցիչները ևս մեկ անգամ բարձր են գնահատել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարումը և շեշտել, որ Արցախում հարատև խաղաղության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելությունը չունի այլընտրանք։

Please enter a valid URL