Ծառայակցի արձակած կրակոցից նոյեմբերի 15–ին հրազենային մահացու վիրավորում ստացած 20-ամյա Վահե Հովսեփյանին նախօրեին հուղարկավորել են Սիսիան քաղաքի զինվորական պանթեոնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Բալաք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանը։
Նշենք, որ Վահե Հովսեփյանի սպանության առիթ նախաձեռնվել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Վահեն 2023 թվականի հուլիսի 12–ին պետք է զորացրվեր։