Այս օրերին, երբ Արցախում նռան բերքահավաք է, ադրբեջանցիները նռնակով մտել են մարդկանց այգիներ: Մասնավորապես, Ասկերանի շրջանի բնակիչները ArmLife.am-ին փոխանցեցին, որ այն պահին, երբ մարդիկ մտել են իրենց այգիները՝ նուռ հավաքելու, ադրբեջանցիները նռնակներով մոտեցել են այգում գտնվող արցախցիներին, սպառնացել և զգուշացրել են դուրս գալ այգիներից:
Միանգամից զանգ է ուղարկվել ռուս խաղաղապահներին, ու նրանց միջամտությամբ նռնակավոր ադրբեջանցիները դուրս են եկել նռան այգիներից․ «Հազարավոր անասուններ գողանալուց հետո ադրբեջանցները հիմա էլ ուզում պատրաստի նռան բերքն իրենցով անեն»,- մեզ հետ զրույցում ասացին բերքահավաքի մասնակիցներիը։
Մարդիկ օրվա հաց վաստակելու նպատակով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներով են զբաղվում, բայց ստացվում է այնպես, որ ադրբեջանցիները փորձում են նրանց զրկել իրենց եկամտի աղբյուրից։
ArmLife.am