Search
Close this search box.

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նկատողություն է հայտարարեց դատախազին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արարատի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, դատախազը, N քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ճիշտ չի գնահատել առերևույթ հանցանք կատարած անձի արարքի քրեաիրավական որակման համար նշանակություն ունեցող փաստերը:

Պարզվել է նաև, որ արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների վերաբերյալ դատողություններ կատարելիս՝ դատախազը հանգել է սխալ հետևության, որի արդյունքում, հանցանքի կատարումը վկայող փաստերի անտեսմամբ, կայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին անհիմն որոշում:

Նշված որոշումը հետագայում վերացվել է վերադաս դատախազի կողմից:

Please enter a valid URL