Search
Close this search box.

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված 2 բնակիչ ինքնասպան է եղել

Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված երկու բնակիչ ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան են եղել։ Տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ից` այլ մանրամասներ չներկայացնելով: Սակայն MediaHub-ի հետ զրույցում տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Մակարյանը մանրամասներ է հայտնել` մասնավորապես նշելով. «Գործը այս պահին գտնվում է քննչական մարմնում: Նույն սենյակի բնակիչներ էին, հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել»,-ասել է Մակարյանը։

Ինքնասպանություն գործած անձինք տուն-ինտերնատի տարեցներ Եղիշե եւ Պերճ պապիկներն են: Դեպքը տնօրենին մտահոգում է։ Ասում է՝ գանգատներով, որեւէ խնդրով իրեն երբեւէ չեն դիմել: Հոկտեմբերին մամուլում հայտնվել է միայն 80-ամյա Պերճ Գ.-ի ինքնասպանության մասին լուրը: Վերջինիս մոտ հայտնաբերվել էր նամակ, որում գրված էր, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ. «Եվ որևէ մեկին չմեղադրեք։ Սա իմ մտքի թռիչքն է։ Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ»։

Եղիշե պապիկի ինքնասպանության մասին տեղեկությունը MediaHub-ին փոխանցել են տուն-ինտերնատի հավաստի աղբյուրները: Մակարյանն ասել է, որ վերջինս ինքնասպան է եղել մոտ 3 ամիս առաջ, հանգամանքները դեռեւս պարզ չեն:

Please enter a valid URL