Search
Close this search box.

Անի Գևորգյանի նկատմամբ ՔՊ -ական պատգամավորի վարքագծի մասով ընդդիմադիր խմբակցություններին ուղարկվել է Էթիկայի հանձնաժողով ստեղծելու միջնորդություն․ «Ամարաս»

«Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան, այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցություններին եմ ուղարկել («ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի գործունեության շրջանակներում) պատգամավորի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման առթիվ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին միջնորդություններ։

Նախկինում դա չէի արել հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբակցությունները որոշում ունեին բոյկոտել խորհրդարանական աշխատանքները։

Դեպքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ դրսևորաց վարքագծին ։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նույն օրը տեղի ունեցած առերևույթ հանցագործությունների առթիվ մեր ներկայացրած հաղորդմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ բերված բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ Այդ առնչությամբ բողոք ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»։

Please enter a valid URL