Search
Close this search box.

Ադրբեջանը դեմ է խաղաղության պայմանագրում ԼՂ հայերին վերաբերող հարցեր ներառելուն

«Ասում են (հայերը — խմբ.)՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլև ստորագրում Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է մեր ողջ տարածքի ինքնիշխանությունը։

Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ ցանկանում են հաշտության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա, դա անհնար է:

Մենք դրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության բացարձակ հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ». հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Please enter a valid URL