Search
Close this search box.

Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ. հարցն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։

«Ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը»,–ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է, որ կենսաչափական անձնագրեր չեն տրամադրի մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։ Այսինքն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս օրենսդրության համաձայն` հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեն թողարկել 2023 թվականի հունվարի 1-ից, առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, երբ կհայտնվեն նոր տեսակի կենսաչափական անձնագրեր։

Իշխանությունները ցանկանում են ավելացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցման ծավալները՝ ընդլայնելով էլեկտրոնային ստորագրության օգտագործման հնարավորությունները։

Please enter a valid URL