Search
Close this search box.

Գերասիմովն «անհետացել է»

ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետերի միացյալ կոմիտեի պետ, ԱՄՆ բանակի գեներալ Մարկ Միլին երեքշաբթի օրը փորձել է զրուցել իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ ԶՈՒ շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, սակայն նրան չի հաջողվել դա անել։

Ինչպես չորեքշաբթի օրը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում ասել է Միլին, ինքը ցանկացել է Գերասիմովի հետ քննարկել Լեհաստանի արևելքում հրթիռի անկման հետ կապված միջադեպը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Գեներալի խոսքով՝ երեքշաբթի օրը նա բազմիցս զանգահարել է Ուկրաինայի և Լեհաստանի իր գործընկերներին, մասնավորապես՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնիին, ինչպես նաև եվրոպական այլ երկրների զինված ուժերի ղեկավարներին։ «Իմ աշխատակիցները փորձեցին կապել ինձ գեներալ Գերասիմովի հետ, բայց ապարդյուն», ասել է Միլին:

Դիտորդները նշում են, որ վերջին շաբաթների ընթացքում Վալերի Գերասիմովը գրեթե ամբողջությամբ անհետացել է ռուսական մեդիա տարածությունից, ինչը կապված է Կրեմլի՝ Ուկրաինայում իրադարձությունների զարգացման կապակցությամբ դժգոհության հետ, որի համար մեղադրվում է բանակի ղեկավարությունը։

Please enter a valid URL