Search
Close this search box.

Որտեղ է գտնվել դանակը. մանրամասներ` Պեմզաշենի դաժան սպանություններից

Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքը շարունակում է հանրության շրջանում դեռեւս մի շարք հարցեր առաջ քաշել, թե ինչու գողության հաար բնակարան մտած անձինք այդքան դաժան վարվեցին ընտանիքի անդամների հետ: Այս մասին գրում է ArmLur.am-ը:

Նախաքննական մարմինը հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործները դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել ընտանիքի անդամներին: Իսկ որտեղ է դանակը, որով կատարվել է սպանությունը, արդյոք այն հայտնաբերվել է իրավապահների կողմից:

«Մեզ հայտնի դարձավ, որ դանակը, որով ենթադրվում է՝ սպանել են մորը եւ երկու երեխաներին, ոստիկանությունը հայտնաբերել է հենց նրանց տանը»,- գրել է լրատվամիջոցը` շարունակելով, որ այս պահին դանակը տրված է փորձաքննության եւ փորձաքննությունը ցույց կտա, թե տանը հայտնաբերված դանակո՞վ են սպանել մորը եւ երեխաներին, թե՞ ոչ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին:

Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Please enter a valid URL