Search
Close this search box.

Պատրաստ ենք Բաքվի հետ շրջանակային խաղաղությանը՝ փոխադարձաբար ճանաչելով տարածքային ամբողջականությունը

Հայկական կողմը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել մեր մեկնաբանությունները, մեր տեքստը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, և մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Մենք տեսնում են լարվածության որոշակի միտումներ, և դա պայմանավորված է կոնկրետ իրավիճակներով։ Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 11–ից առաջվա դիրքեր, միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը, և մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ–ը ևս մեր այդ դիրքորոշումը կպաշտպանի, կարծես թե հակառակը պետք է լիներ, նախ պետք է պաշտպաներ ՀԱՊԿ–ը։

Սյս մասին ԱԺ–ում՝ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Եթե շատ թարգմանաբար ներկայացնեմ, Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021 թվականի մայիսի 11–ից առաջ էլ կան տարածքներ,որոնք, այսպես ասած՝ Հայաստանն «օկուպացրել է», և ըստ իրենց, պետք է դուրս գալ այդ տարածքներից։

Հիմա ձեզ ասեմ մեր դիրքորոշումը․ ասում ենք՝ շատ լավ, եթե կան տարածքներ, որտեղից ՀՀ–ն պետք է դուրս գա, ապա ի՞նչ սահմանով, եթե հասկանանք այդ սահմանը, ապա դա կարող է Հայաստանի համար լինի շատ ընդունելի խոսակցություն, եթե Ադրբեջանն ասում է որ Հայաստանը հյուսիս–արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է, որ այդտեղ մի տարածքային բաժանում կա, ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, և դա կարող է լինել հետաքրքիր, և մենք դա չենք մերժում, ինչու նաև, որովհետև այդ նույն տարածքներում հայկական չորս գույղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է։ Օրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս, դա եղել է 1991–94թթ․»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հենց դրա համար է, որ ադրբեջանական կողմին ասում են, որ ցույց տան քարտեզը, սահմանի գիծն ու իրավական հիմնավորումը, այդ դեպքում հայկական կողմը պատրաստ է իրադրությունը զարգացնել․ «Անել այնպես, որ ամբողջ սահմանի երկայնքով ոչ ադրբեջանական, ոչ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն, մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին և ես pատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա։ Թող քարտեզ չիմացողները չշտապեն հետևություններ անել, խոսքը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին է»։

Please enter a valid URL