Մասնագետները ըստ Լեհաստանում պայթյունի վայրից արված լուսանկարների՝ հրթիռի մնացորդները նույնականացրել են ուկրաինական С-300-ի տարրերի հետ, տեղեկացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ զինվորականները ոչ մի հարված չեն հասցրել ուկրաինա-լեհական սահմանի շրջանում, իսկ Վարշավայի բոլոր հայտարարություննները Մոսկվայի հանցակցության մասին՝ սադրանք են։
Նախօրեի երեկոյան լեհական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Լյուբլինի վոյեվոդությունում, Ուկրաինայի հետ սահմանին, ընկել է երկու հրթիռ։ Արտակարգ դրության պատճառով զոհվել է երկու մարդ։