Search
Close this search box.

Զինծառայող Վահե Հովսեփյանի սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ծառայակիցը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

NEWS.am-ը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետեւանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Նույն օրը պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

Ծառայակցի կրակոցից մահացած 20-ամյա Վահե Հովսեփյանը 8 ամսից պետք է զորացրվեր

Համածառայակցի արձակած կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել

Please enter a valid URL