Search
Close this search box.

Զինված ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երեւանում գործող «Յուքոմ»-ի գրասենյակում. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 19։00-ի սահմաններում դանակով զինված ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երեւանում գործող «Յուքոմ»-ի գրասենյակում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Գլխարկով գլուխը փակած 39-ամյա Սահակը դանակով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/5 հասցեում գործող «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ եւ փորձել է հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսներ։

Նրան տեղում վնասազերծել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողաան ծառայության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL