Search
Close this search box.

ԱՀԱԶԱՆԳ․ ՖՈՏՈ․ Հայաստանում պղծել են Նժդեհի արձանը․ ինչ գրություն են թողել

Հայաստանում վանդալիզմի է ենթարկվել հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը։ Այս մասին ահազանգել է քաղաքական վերլուծաբան Աբրահամ Գասպարյանը:

«Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։ Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին։

Պահանջում եմ վայրկյան առաջ հայտնաբերել հանցախմբին (անձին), հրապարակել ինքնությունն ու ամենախիստ պատիժը սահմանել։ Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է։ Ոստիկանի ու նրա ուսադիրի արժանապատվությունը սկսվում է այս ու նմանատիպ հուշարձաններից։ Սա աշխարհաքաղաքական հստակ, ու վտանգավոր քայլ է, որն ավելի վատ գալիքի նախերգանքն է»,- նշել է Գասպարյանը:

Please enter a valid URL