Search
Close this search box.

Թմրամոլներին կարելի է, հարբածներին՝ ոչ․ Ինչ կաոնոններ է հաստատել Սուրեն Պապիկյանը մինչև նախարար դառնալը

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Պարզվում է, որ մինչև պաշտպանության նախարար դառնալը, 2020թ մայիսին Պապիկյան Սուրենը, հրամանի տեսքով, Երևանի Մետրոպոլիտենից օգտվելու կանոններն է հաստատել: Ըստ հրամանի 14-րդ հոդվածի 2-րդ կետի, չի թույլատրվում «հարբած վիճակում մտնել կայարան և գնացքներով երթևեկել»:

Ի՞նչ է նշանակում «հարբած» և ո՞վ պետք է ստուգի անձի «հարբածությունը»:
Հանրամատչելի աղբյուրները տեղեկացնում են, որ «հարբած» եզրույթն ուղիղ իմաստով նշանակում է գինովցած, խմած կամ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, իսկ փոխաբերական իմաստով՝ որևէ զգացմունքով կլանված, օրինակ՝ սիրով հարբած:

Այժմ պատկերացրեք, որ «հարբած» անձը մտնում է մետրոպոլիտեն: Ո՞վ պետք է նրան հայտնաբերի: Ենթադրենք՝ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armeniaի մետրոպոլիտենի ոստիկանը: Իսկ ինչպե՞ս պետք է ոստիկանը ստուգի անձի «հարբածությունը» կամ ապացուցի, որ վերջինս «հարբած է»: Ի վերջո, ի՞նչ մեխանիզմով է որոշվելու «հարբածության» աստիճանն այն դեպքում, երբ անձն արտաքնապես իրեն որևէ կերպ չի մատնում և որևէ իրավախախտում չի կատարում:

Մետրոպոլիտենի ոստիկանը չունի «հարբած»-ին հայտնաբերելու և բացահայտելու որևէ ԻՐԱՎԱԿԱՆ հիմք: Առավելագույնը՝ բերանից հոտ քաշելն է: Սակայն, այդ դեպքում էլ շատ հարցեր են առաջանում, օրինակ՝ արդյո՞ք արժանահավատ է ոստիկանի հոտառությունը, կամ՝ անձը կարող էր 65% սպիրտային լուծույթի տեսքով վաճառվող վալերիանա դեղամիջոց օգտագործած լինել:

Ի վերջո, օրենքի տառին համապատասխան, անձը կարող է մետրոպոլիտեն մտնել սիրով «հարբած»: Այդ դեպքում, ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի մետրոպոլիտենի ոստիկանը՝ սե՞րն արգելի:

Ասածս այն է, որ օրենքները պետք է պարզ լինեն և միանշանակ ընկալվեն:

Ի դեպ, Պապիկյան Սուրենն իր հեղինակած հրամանում չի հիշատակել թմրանյութերի ազդեցության ներքո գտնվող անձանց:
Ստացվում է, որ, ըստ Պապիկյան Սուրենի, թմրամոլներին կարելի է մետրոպոլիտենից օգտվել, իսկ սիրով «հարբածներին»՝ ոչ:
Եվ ուրեմն, կեցցե՛ այն Հայսատանը, որը գալիս է Երևանի մետրոպոլիտենի գնացքներով:

Please enter a valid URL