Search
Close this search box.

«Հրապարակ». Որքան կտևի ՔՊ-ականների ոգևորությունը եւ որ պահից Փաշինյանը կսկսի sms-ներով խժդժություններ հրահրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող խորհրդարանի հերթական նիստերին, երկար ընդմիջումից հետո, կմասնակցեն նաեւ ընդդիմադիր պատգամավորները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Ընդդիմության` խորհրդարան վերադարձը ոգեւորել է ՔՊ-ականներին։

Երեկ երեկոյան խմբակցության նիստին նրանք չեն թաքցրել իրենց ուրախությունը, քանի որ, որքան ընդդիմությունը մտածելու առիթ ունի, որովհետեւ խորհրդարանական աշխատանքները բոյկոտելը կարող է նրանց մանդատներից զրկելու հիմք հանդիսանալ, ոչ պակաս մտահոգվելու առիթ ունեին իշխանությունները, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանն առանց ընդդիմության կորցնում է լեգիտիմությունը միջազգային հանրության աչքում եւ վերածվում ձեւական մի կառույցի` ընդգծելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը։

Թե որքան կտեւի ՔՊ-ականների ոգեւորությունը, եւ որ պահից սկսած Նիկոլ Փաշինյանը կրկին կսկսի sms-ներով խժդժություններ սարքել կամ որոշ ընդդիմադիրների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազին գործուղել խորհրդարան, ապագան ցույց կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL