Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ով Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի առիթով ցավակցական ուղերձ էր հղել:
Այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Շնորհակալություն ցավակցական հաղորդագրության համար»,-գրել է Չավուշօղլուն և նշել Արարատ Միրզոյանին: