Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք ունեն նաեւ օտարերկրյա քաղաքացիություն կամ արտերկրում բնակության թույլտվություն, կկարողանան զորակոչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժեր: Այս մասին է վկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկուշաբթի օրը հրապարակված հրամանագիրը, որով փոփոխություններ են մտցվում զինծառայության կարգի դրույթներում։
Փաստաթղթի նոր տարբերակի համաձայն՝ զորակոչային ծառայությունն իրականացնում են «[Ռուսաստանի Դաշնության] քաղաքացի հանդիսացող զինվորները, նավաստիները, սերժանտները, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունեցող անձինք կամ այն անձինք, որոնք ունեն այլ փաստաթուղթ, որը հաստատում է օտարերկրյա պետության տարածքում քաղաքացու մշտական բնակության իրավունքը»:
Նախկինում զորակոչով կարող էին ծառայել միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները (օտարերկրացիները կարող էին եւ այժմ պահպանում են պայմանագրով ծառայելու հնարավորությունը զինվորների, նավաստիների, սերժանտների եւ ավագ սերժանտների շարքերում):