Search
Close this search box.

Պուտինը Կադիրովի կնոջը «Հերոսուհի-մայր» կոչում է շնորհել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ «Հերոսուհի-մայր» պատվավոր կոչում է շնորհել։ Այն տրվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կնոջը՝ Մեդնի Կադիրովային, գրում է Կոմերսանտը։ Այդ կոչումը շնորհվում է 10-ից ավելի երեխա ծնած մայրերին։ 2020 թվականին Կադիրովը հայտնել էր, որ 14 երեխա ունի։ «Հերոսուհի-մայր» պատվավոր կոչումը շնորհվում էր խորհրդային տարիներին, Պուտինն այն վերականգնել է 2022 թվականին։

Տեղեկացնենք, որ մեկ ամիս առաջ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը՝ Այմանի Կադիրովային ակտիվ հանրային գործունեության համար։ Ավելի վաղ Պուտինը Ռամզան Կադիրովին գեներալ-գնդապետի կոչում էր շնորհել։

Please enter a valid URL