Search
Close this search box.

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1786 աճյուն

Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2 տարի. 2020 թվականին հենց այս օրը` նոյեմբերի 13-ին, Արցախի փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվեց զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։

Թե ինչերի միջով անցան այս տղաները և թե ինչպես հաղթահարեցին այս փորձությունը, նշանակում է չասել ոչինչ։
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։

Նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն։
Լուսանկարները` որոնողական աշխատանքներից և պատերազմից հետո բացազատված օպերատիվ շտաբում` զինծառայողների հարազատների հետ հանդիպումներից»։

Please enter a valid URL