Ռուսական հարձակողական գործողությունները Դոնեցկի մարզում առաջիկա շաբաթներին կուժեղանան, քանի որ այնտեղ կժամանեն ավելի շատ մոբիլիզացված զորքեր, Խերսոնի շրջանի արևմտյան հատվածից դուրս բերված ուժերը: Համաձայն Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանների վերջին զեկույցի, ուկրաինական ուժերը տարածքում կհայտնվեն ինտենսիվ ճնշման տակ, և Կիևը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի վերատեղակայել զորքերը՝ պաշտպանվելու ռուսական այս հարձակումներից:
Վերլուծաբանների կարծիքով, ռուսները դժվար թե հասնեն զգալի հաջողությունների՝ չնայած ջանքերին, թեև ժամանակի ընթացքում կարող են վերցնել Բախմուտը հսկայական կորուստների գնով։