Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

եռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ասկերանի շրջանում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի՝ 2022 թվականի նոյեմբերի 13-ի արձանագրության մեջ։

«Խախտումը արձանագրվել է Ասկերանի շրջանում։ Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմանում, ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Խրամորթ գյուղից 1,8 կմ արևելքում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակչի ուղղությամբ»։

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն արձանագրել են ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակիչների գնդակոծման փաստը։

Please enter a valid URL