Search
Close this search box.

Սպանել է, հետո եկել թաղում՝ ամուսնուն ցավակցելու. Նոր մանրամասներ՝ Պեմզաշենի երկրորդ մարդասպանի մասին

«Հրապարակին» հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով երկրորդ ձերբակալվածը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, ով առավել հայտնի է « տիխի» մականունով։

Ըստ որոշ լուրերի, ձերբակալվել է 3 անձ, ովքեր մուտք գործելով Մելիքսեթյանների բնակարան, ապա դաժանաբար սպանել նրան և 2 անչափահաս երեխաների։

Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բարսեղյանների տան մոտ, ինչպես նաև նրանց հարազատների բնակարանների մոտ, փորձելով կանխել հաշվեհարդարը։

Ըստ մեր աղբյուրների, Վրույր Բարսեղյանը ձերբակալվել է թաղման ավարտից հետո, ով մոտեցել էր Զարինե Մելիքսեթյանի ամուսնուն՝ Սևակ Մելիքսեթյանին, ցավակցելու։

Please enter a valid URL