Թուրքիայի իշխանությունները հեռուստաընկերություններին արգելել են հեռաձակումներ անել Ստամբուլի պայթյունի վայրից, հայտնել է հեռարձակման բարձրագույն խորհուրդը:
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում։ Քաղաքի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել է, որ պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Թուրքական A Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ տուժել է ավելի քան 10 մարդ։
«Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված՝ հեռարձակման արգելք է մտցվել (դեպքի վայրից)։ Մենք սրա վրա ենք հրավիրում մեր բոլոր լրատվական կազմակերպությունների ուշադրությունը»,- ասված է գործակալության թվիթերյան հաղորդագրության մեջ: