Search
Close this search box.

Արտակարգ դեպք Արարատի մարզում․

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Գայանե Շ․-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ իրենց գյուղի սեփական տան բակում մայրն ընկել է հորի մեջ և մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ մահացածը՝ նույն գյուղի բնակիչ 63-ամյա Նվարդ Հ․-ն, անզգուշաբար ընկել է իրենց բակում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված ջրաչափի հաշվիչի համար նախատեսված հորի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Please enter a valid URL