Search
Close this search box.

Պետական դավաճանության դեպքերը չպետք է հանրայնացնեն, դրանով վարկաբեկում են մեր բանակը. ԱԱԾ նախկին պետ

Պետական դավաճանության դեպքերը չպետք է հանրայնացնեն, դրանով վարկաբեկում են մեր բանակը, զինված ուժերը, բայց որ պետք է բացահայտվեն և մեղավորները պատժվեն, դա միանշանակ է։ Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Միքայել Համբարձումյանը։

«ԱԱԾ իմ գործընկերները դիտավորյալ չեն հանրայնացնում այդ դեպքերը, ուղղակի դա մոտեցման ձև է»,- հավելեց նա։

Ըստ Համբարձումյանի, այն որ այս դեպքերը տեղային ազդեցություն կարող էին ունենալ պատերազմի վրա՝ դա փաստ է։

Please enter a valid URL