Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը՝ իրեն սպասարկող մեքենայի մասնակցությամբ վթարի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իրեն սպասարկող մեքենայի մասնակցությամբ վթարից ոչ մեկ չի տուժել։

«Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի եւ նամակների համար: Ամեն բան նորմալ է, ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել եւ ոչ մեկ չի տուժել: Բարի գիշեր բոլորին»,- գրել է ԱԺ նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 11-ին, ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում վթար է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենայի եւ ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։

Please enter a valid URL