Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ArmIGF-ը արդեն 7-րդ անգամ Հայաստանը դարձրեց ինտերնետ կառավարման համաշխարհային գործընթացների մասնակից

«ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խումբը նոյեմբերի 10-ին հրավիրել էր Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը` ArmIGF-2022։

Այն կազմակերպել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:

ArmIGF-ը երկխոսության ու միասին աշխատելու լավագույն հարթակն է, որին մասնակցում էին ինտերնետ կառավարմանն առնչվող տարբեր կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

ArmIGF-ը արդեն 7-րդ անգամ Հայաստանը դարձնում է ինտերնետ կառավարման համաշխարհային գործընթացների մասնակից:
Այս համաժողովի քննարկման հիմնական թեմաները առնչվում էին ինտերնետի հասանելիությանը, տեղեկատվությանն իրավական կարգավորումներին, ենթակառուցվածքների զարգացմանը, արբանյակային ծառայություններին:

RIPE NCC արտաքին հարաբերությունների պատասխանատու Վահան Հովսեփյանը,համաժողովին առցանց միացած Lou Earth Orbit Satellite նախագծի ղեկավար Դեն Յորքը և մյուս բանախոսները նախանշեցին խնդիրներին հասնելու և դրանք լուծելու ուղիները․
Մանրամասները տեսանյութում

Please enter a valid URL