Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն այս գիշեր կանչվել է Իրանի ԱԳՆ: Տեղեկատվությունը հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ըստ լրատվականի` պատճառը ադրբեջանական լրատվամիջոցներում հակաիրանական քարոզչությունն է։
«ԱԳՆ նախարարի օգնականը և Եվրասիայի գլխավոր տնօրենը Ադրբեջանի դեսպանին են փոխանցել Իրանի դժգոհությունը և խիստ բողոքը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ անբարյացակամ հայտարարությունների առնչությամբ:
Ադրբեջանի դեսպանը, ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի համար, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բողոքը անմիջապես կփոխանցի Բաքու»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։