Search
Close this search box.

Ռուսաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է 21-ամյա Գլեբ Կարենի Վերդիյանը

Մոսկվայում պետական ​​դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է աստրախանցի 21-ամյա ուսանող Գլեբ Վերդիյանը, պարզել է BBC-ն։ Նախօրեին հայտնի է դարձել լրտեսության նոր դեպքի մասին, սակայն դրա մանրամասները չեն բացահայտվել։ Վերդիյանը կալանավորվել է հոկտեմբերի 28-ին՝ նախ 10 օրով՝ մանր խուլիգանության գործով, իսկ կալանավայրից դուրս գալու օրը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան՝ պետական ​​դավաճանության հոդվածով։ Այժմ Վերդիյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վերդիյան Գ.Կ.-ն ձերբակալվել է պետական ​​դավաճանության գործով որպես կասկածյալ։ Մեղադրանք առաջադրելու մասին չի հաղորդվել, ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ այն պետք է առաջադրվի ձերբակալությունից հետո 10 օրվա ընթացքում։

Please enter a valid URL