Ազգությամբ հայ Սամվել Պետրոսյանը Մարիուպոլի ազատագրմանը մասնակցելու և ցուցաբերած քաջության համար ներկայացվել է «Արիության համար» շքանշանին։
«Գրադ» РСЗО մարտական մեքենայի հրամանատարի պաշտոնակատար Սամվել Պետրոսյանի մասին ՌԴ ՊՆ–ն տեսանյութ է պատրաստել, որտեղ նա պատմում է մարտական գործողությունների մասնակցության մասին։
Նշվում է, որ Պետրոսյանը հատկապես հայտնի է «Ազովստալի» ազատագրման մարտական գործողությունների ժամանակ, որտեղ ինտենսիվորեն չեզոքացրել է այնտեղ տեղակայված հակառակորդին։
Սամվել Պետրոսյանը ՌԴ զինված ուժերում ծառայում է արդեն յոթ տարի։ Հատուկ գործողությանը մասնակցում է առաջին օրվանից ՝ փետրվարի 24– ից։
Պետրոսյանը նշում է, որ օրվա մեջ մի քանի անգամ մարտական գործողություն են իրականացնում գիշերային և ցերեկային ժամերին, և հակառակորդը չի կարողանում հակահարված տալ իրենց։
«Մեր ուղղությամբ էլ են կրակել, որը մեզ գուցե վախեցրել է, բայց չի կանգնեցրել։ Սկզբում, իհարկե, վախ կար, քանի որ ոչինչ հայտնի չէր. մի բան է զորավարժությունների ժամանակ անշարժ թիրախների վրա կրակելը, մեկ այլ բան է, երբ լսում ես հրետանային արկերի պայթյունները մոտակայքում»,–ասում է նա։
Պետրոսյանի խոսքով` իրական կռիվը չի ներում սխալներն ու անփութությունը։