Search
Close this search box.

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի, Ախուրյանի, Ջերմուկի, Սիսիանի, Հրազդանի, Սպիտակի, Թալինի, Արտաշավանի, Սևանի, Ստեփանավանի, Լոռու, Ապարանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկ — Ալագյազ, Լանջիկի և Ապարանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում գետնաբուք է:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Please enter a valid URL