Search
Close this search box.

Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց, սակայն այն չլուծեց կոնֆլիկտը․ Կալյուրանդ

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը թվիթերյան իր էջում քիչ առաջ գրել է. «Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց:

Սակայն այն չլուծեց կոնֆլիկտը. լուծման հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով: Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը անհրաժեշտություն է»:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։

Please enter a valid URL