Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 9-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,44 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,50 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.74 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.61 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 387.03 դրամ է, թանկացել է 1.31 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 401,91 դրամ միջին գնով, ինչը 0,48 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 6.16 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.72 դրամ միջին գնով, նոյեմբերի 8-ին առաջարկված գնի համեմատ փոփոխություն չի գրանցվել։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 440.31 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.59 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 2,77 դրամով՝ կազմելով 465,81 դրամ։

Please enter a valid URL