ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ Այս մասին են վկայում CNN-ի կանխատեսումները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 82-ամյա Փելոսին առաջ է անցել հանրապետական մրցակից Ջոն Դենիսից Կալիֆոռնիայի տասնմեկերորդ կոնգրեսական շրջանի համար պայքարում։
Ըստ CNN-ի՝ Փելոսին «Դեմոկրատական կուսակցության ամենահայտնի դեմքերից մեկն» է և «հանրապետականների անհաշտ հակառակորդը»։
Սեպտեմբերին հեռուստաալիքի հետ զրույցում դեմոկրատները հայտարարել էին, որ ընտրություններից հետո մեծամասնությունը կորցնելու դեպքում Փելոսիի վրա ճնշում կգործադրվի, որպեսզի նա լքի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը։ Միևնույն ժամանակ որոշ դեմոկրատներ հանդես են գալիս ընդդեմ Փելոսիի նոր դեմքերին ճանապարհ տալու համար։