Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Կանանին ճեպազրույցում հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով, փոխանցում է Mehr գործակալությունը։
«Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է հարևանների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա։
Իրանը դատապարտում է ադրբեջանական տարածքների օկուպացիան և աջակցում կովկասյան երկրների միջև վեճի խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Կանանին։
Իսլամական Հանրապետությունը, հավելել է նա, ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները լուծելու տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմով, որում ներկայացված են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գումարած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։