Search
Close this search box.

Թալանել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի Mercedes-ը

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Դավիթաշեն վարրչական շրջանի բնակիչը՝ 48-ամյա Հրաչյա Հակոբյանը և հայտնել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19;00-ից մինչև նոյեմբերի 5-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Դավիթաշեն 1-ին թաղամասում գողացել են շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքռնայի կողային հայելիները, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի խմբի օպերլիազորի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ Հ. Հակոբյանը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։

Please enter a valid URL