Search
Close this search box.

Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին հուսադրող է. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակել է հուսադրող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Կլաարն ընդգծել է, որ նախորդ օրը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարևոր հանդիպում են ունեցել։

«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը երկկողմ խաղաղության պայմանագրի առարկայական բանակցային գործընթացին հուսադրող է»,-նշել է նա:

Please enter a valid URL