Search
Close this search box.

Ալիևը օկուպացված Շուշիից սպառնացել է Հայաստանին

Ղարաբաղը մեր հողն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նշենք, որ ագրեսորն այս պահին գտնվում է օկուպացված Շուշիում։

«Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, նրանց գտնվելու ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Եթե հայկական կողմը հույսը դնում է ինչ-որ մեկի վրա, ապա կրկին ողբերգության է սպասում։ Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում։ Մեր համբերությունն անսահման չէ, և ես ուզում եմ կրկին զգուշացնել, որ եթե հայկական կազմավորումների դուրսբերում չկատարվի, ապա Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր»։

«Հայաստանը պետք է իմանա, որ ներկայիս շրջանակներում մեզ պահում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունը, այլ մեր սեփական քաղաքականությունը»,- հավելել է Ալիեւը:

«Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի երկրորդ ղարաբաղյան պատերազմը։ Եվ հիմա մենք պատրաստ ենք գնալ մահվան, պահանջելով մեր սեփական իրավունքները, որովհետև թեև պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, կան տագնապալի պահեր, և ես ուզում եմ դիմել հայ ժողովրդին և ասել իմ խոսքը։ Այդ երեսուն տարվա օկուպացիայի դառնությունը նրանք հիմա տեսնում են։ Մենք պարզապես պատասխանեցինք նրանց, կռվեցինք մեր հողի վրա, օկուպանտին վտարեցինք մեր հողերից։ Նրանք պետք է դա հասկանան, որպեսզի երկրորդ անգամ չդառնան այն շրջանակների զոհը, որոնք նստած են արտերկրում և ցանկանում են տարածաշրջանին նայել որպես խաղադաշտ»,-ասել է բռնապետը:

Please enter a valid URL