Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վթարի է ենթարկվել երգիչ սպիտակցի Հայկոն

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի , Opel մակնիշի և Range Rover մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ կայքի՝ Range Rover-ը վարել է սիրված ու ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն, ով վթարից հետո Opel-ի վարորդի հետ փորձում էին օգնություն ցուցաբերել Nissan-ի կին վարորդին։

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Please enter a valid URL