Search
Close this search box.

Աշոտյանին ձերբակալելու մասով շոուներ կլինեն․ փաստաբանը նման տեղեկություններ ունի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործի շրջանակում հարցաքննվել է 100-ից ավել անձ։ Այս մասին Newday.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Գործի շրջանակում հարցաքննվել է նաև Իշխան Սաղաթելյանի հայրը, որքան գիտեմ նաև Իշխան Սաղաթելյանը։ Չորս տարի է փորձում են գործ կարել։ «Ծովասար» հյուրանոցում ինչքան աշխատող կա՝ հավաքարարից սկսած հարցաքննվել են»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա ընդգծեց, որ գործում հանցակազմ չկա և չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Աշոտյանին ձերբակալելու մասին իր կողմից վստահություն հայտնելուն, ապա ասաց․
«Ես ոչ թե վստահություն եմ հայտնում, այլ ունեմ նման տեղեկություններ։ Կտեսնեք՝ ինչ զարգացումներ, շոուներ կլինեն»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվեց բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ էր արձակվել։ Թե ինչ ցուցմունք է տվել ԵՊԲՀ նախկին ռեկոտորը հայտնի չէ։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը քերական գործի մասին մանրամասներ էր ներկայացրել։
«Նախապատմությունը հետեւյալն է․ 2015 թվականին ԵՊԲՀ-ն որոշել է իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք ձեռք բերել։ Այդ գույքը կազմված է եղել հյուրանոցային 6 սենյակից եւ կոնֆերանս-դահլիճից, որը համալսարանը պատրաստվում էր օգտագործել իր նպատակների համար։

Մոտ 200 միլիոն դրամ են վճարել «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը, իսկ այս հանգստյան տունը պատկանում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ներկայումս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը։ Սենյակները գնվել են, որպեսզի բժշկականն իր աշխատակիցներին ամռան 4-5 ամիսներին ուղարկի այնտեղ՝ հանգստանալու, կոնֆերանսներ կազմակերպեն եւ այլն։

2017 թվականից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այս հնարավորությունից՝ յուրաքանչյուր ամառ մեկնել են Սեւան, հանգստացել։ Այս փաստը հաստատել է նաեւ Բժշկական համալսարանի տնօրինությունը՝ դեռեւս 2018 թվականին, երբ ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել։ Ըստ ՊՎԾ-ի, սակայն, այս գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի»,-գրել էր թերթը։

NewDay.am

Please enter a valid URL