Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, գրում են ԶԼՄ-ները։
Պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայկական լրատվամիջոցներին ասել է, որ հանդիպմանը հիմնականում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր։
Ըստ նրա, մասնավորապես, անդրադարձ է եղել Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը։ Վարչապետը ներկայացրել է հանդիպման մանրամասները։