Չափազանց կարևոր եմ համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր Արցախի ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց առաջնահերթ նպատակը և ովքեր պատրաստ են այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ անել:
Որպես Արցախի Հանրապետութան պետնախարարի խորհրդականներ` ինձ հետ միասին աշխատելու են նախկին պետնախարարներ Արտակ Բեգլարյանը և Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և գործարար Արման Հակոբջանյանը:
Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում: Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։
Նրանք մարդիկ են, որ համախմբվել են Արցախի ապագայի ու զարգացման ընդհանուր գաղափարի շուրջ։
Շնորհակալ եմ ձեզ և թիմի մյուս անդամներին, որ իմ կողքին եք, և հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու աշխատանքում: Ի ԳՈՐԾ։