Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ղուզանյանի եղբայրը՝ Մխիթարը։
Առաջին ալիքի պատրաստած ռեպորտաժում մայրը՝ Աստղիկ Ղուզանյանը նշել է, որ չնայած առողջական խնդիրներին՝ որոշում էր կայացրել որդի ունենալ։
«Տղայիցս հետո շատ ծանր ապրումների մեջ էինք, և որպեսզի կարողանանք ապրել, որոշեցինք կրկին երեխա ունենալ։ Ուրիշ զգացողություն է, երբ երեխան ծնվում է, հասկանում ես, որ հանուն նրա պետք է ապրես։ Խորհուրդ կտամ մյուս ծնողներին ևս ունենալ, շատ դժվար է, բայց պետք է փորձեն, ուժ գտնեն իրենց մեջ»,- ասում է մայրը։
Նշենք, որ Գևորգ Ղուզանյանը սակրավոր էր, 2020թ-ի հոկտեմբերի սկզբին Մեղրիից տեղափոխվել էր Ջրական, մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Իշխանաձորում՝ թշնամու անօդաչուներից։